Մատչելիության հղումներ

Ակնկալում ենք, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը. Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը», - այսօր Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնկալում ենք, որ Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերությունը Հայաստանի հետ ամբողջությամբ կվերսկսվի»,-նշել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է դաշինքի լիիրավ անդամ մնալ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»։

«Այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել։ Դա, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին», - պնդում է Մարիա Զախարովան։

  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
  • Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

XS
SM
MD
LG