Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հաղորդում է Կառավարության լրատվական վարչությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: