Մատչելիության հղումներ

«Աջակցության այց Սյունիքի մարզ»․ Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արավուս


Լուսանկարը՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին սկսել է բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նշելով, որ դեսպանն «այցելել է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղը»։

Նշվում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Արավուսում Ֆրանսիայի աջակցությամբ դիսպանսեր է հիմնել։

«Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին», - ասված է դեսպանության հաղորդագրությունում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը փետրվարի վերջին հայտնվել էր քննադատության թիրախում: Նա «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հայաստանն ու Ֆրանսիան 2023-ի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն էլ մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «հայամետ դիրքորոշման», «Հայաստանին զինելու» համար։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։ Երևանը նաև շեշտում է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG