ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է՝ սեպտեմբերի 9-11-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևանի երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր:»
Ըստ հաղորդագրության՝ համաժողովն անցկացվում է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն Observer Research Foundation-ի հետ: