Մատչելիության հղումներ

Aerosmith խումբը հայտարարում է գործունեության ավարտի մասին


Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերը, արխիվ
Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերը, արխիվ

Աշխարհահռչակ Aerosmith ռոք-խումբը հայտարարում է գործունեության ավարտի մասին, պատճառը խմբի մենակատարի ձայնալարերի վնասվածքներն են։

Խումբը ստիպված էր չեղարկել նաև հրաժեշտի շրջագայությունը, որը մեկնարկել էր անցյալ տարվա մայիսին։

«Մենք միշտ ցանկանում էինք պայթեցնել ձեր ուղեղը ելույթների ընթացքում։ Ինչպես գիտեք Սթիվենի ձայնը բացառիկ գործիք է, նա ամիսներ շարունակ առանց հոգնելու աշխատում էր վերադառնալու համար։ Մենք տեսել ենք, թե ինչպես է նա հաղթահարում դժվարությունն աշխարհի լավագույն բժշկական թիմի հետ։ Ցավոք, պարզվեց, որ վնասվածքներից հետո ձայնն ամբողջությամբ հնարավոր չեղավ վերականգնել», - ասված է Aerosmith -ի X-ի էջում հրապարակված հայտարարությունում։

Ավելի քան 50-ամյա ճանապարհ անցած ամերիկյան լեգենդար խումբը ձևավորվել ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Aerosmith-ի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG