Մատչելիության հղումներ

Մոսկվան Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել՝ դիվերսիայի մեղադրանքով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Գերմանիայի քաղաքացի Նիկոլայ Գայդուկին՝ Կալինինգրադում գազաբաշխման կայանի խողովակի պայթեցման մեղադրանքով, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԴԾ-ին։

Գայդուկը ձերբակալվել է Կալինինգրադի շրջանում՝ Լեհաստանից Ռուսաստան մուտք գործելիս։

Ծառայության հաղորդմամբ, նրա մեքենայում հայտնաբերվել է կես լիտր պայթուցիկ նյութ, նա պատրաստվում էր նոր դիվերսիաների՝ ուղղված էներգետիկ օբյեկտների դեմ։

Գայդուկի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու և պայթուցիկ նյութերի մաքսանենգության հոդվածներով։

ԱԴԾ-ն փորձում է պարզել Գայդուկի ենթադրյալ համախոհներին։ Ըստ կառույցի՝ «պայթեցման հանձնարարությունը» և պայթուցիկ նյութերը Գայդուկը ստացել է Գերմանիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացուց։

"Агентство"-ի տվյալներով, 57-ամյա Գայդուկը երկար տարիներ ապրել է Ուկրաինայի Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում։ Նրա "Одноклассники"-ի էջից պարզ է դառնում, որ ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում և հետագայում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուկրաինայի վաստակավոր մարզիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG