Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան, «Ազատության»-ը փոխանցեցին կառույցի լրատվականից։
ԱԱԾ-ից հավելեցին՝ նոր տեղեկատվության լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։
Գյունուտը լքված գյուղ է, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։