Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովենիային


Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձավ 9-րդ երկիրը, որին Բաքուն գազ է մատակարարում։

«2024 թվականի օգոստոսի 1-ից SOCAR-ը սկսել է գազի մատակարարումը Սլովենիա՝ համաձայն այս տարվա հուլիսի 17-ին SOCAR-ի և Սլովենիայի բնական գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի»,- ասված է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդագրությունում։

Արտահանվող գազի ծավալներն ադրբեջանական կողմը չի հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG