Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ վայրերում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպման համար հարթակ տրամադրելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում»,- ասել է Հաջիզադեն։
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։
Երևանը դեռ չի արձագանքել Մոսկվայից հնչող առաջարկին: