Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է հայկական ռազմական գերատեսչությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Բաքուն այսօր արդեն երկրորդ հաղորդագրությունն է տարածել՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին «ադրբեջանական բանակի դիրքերի վրա կրակելու մեջ»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հերքել էր նաև Բաքվի առաջին հաղորդումը, թե երեկ երեկոյան կրակոցներ են եղել։

Հայաստանի ՊՆ-ն նաև հիշեցրել է, որ Երևանն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG