Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։

«Ազատության» հարցին, թե արդյոք հաստատում են այս տեղեկությունը, և եթե այո, մասնակցելո՞ւ են գագաթնաժողովին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ասաց. - «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:

  • COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։
  • Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
  • Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG