Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն է կազմակերպել


Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ Բաքվում մեկնարկած հավաքին մասնակցում են Ֆրանսիայի և Նիդերլանդների տիրապետության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Գվադելուպայից, Ֆրանսիական Գվինեայից, Նոր Կալեդոնիայից քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ։

«Համագումարի մասնակիցները կքննարկեն գաղութատիրության ներքո կրոնական և ազգային ինքնության ոչնչացումը, գաղութատիրական պետությունների կողմից իրականացվող ձուլման քաղաքականությունը տեղի ժողովուրդների նկատմամբ», - ասված է միջոցառումը կազմակերպող «Բաքվի նախաձեռնող խմբի» հաղորդագրության մեջ։

Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում վերջին տարիներին ակտիվորեն հիշատակում է «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ է կազմակերպում, որի մասնակիցները դատապարտում են Փարիզի քաղաքականությունը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG