Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովի խոսքով՝ շուրջ 5 հազար 509 վայր է հատկացվել՝ քարոզարշավն անցկացնելու համար։
«Դրանք փակ ու բաց տարածներ են, որոնք գտնվում են նաև Նախիջևանում», - ասել է ԿԸՀ նախագահը։
Քարոզարշավն, օրենքի պահանջով, կավարտվի օգոստոսի 31-ին ժամը 8-ին՝ քվեարկությունից 24 ժամ առաջ։
Ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։
Ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 1-ին։