Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել


Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մուրադ Հասանովի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, փորձաքննություններ են նշանակվել, վկաներ հարցաքննվել։

Թե ինչ հոդվածներով է գործ հարուցված ռազմական գերատեսչությունը չի պարզաբանել։

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, 2024-ի սկզբից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել։

Ըստ կառույցի՝ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Մահացածների մեծ մասը շարքային զինծառայողներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG