Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վաղվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Վաղվանից Ադրբեջանում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

Ըստ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկությունից 23 օր առաջ, ավարտվում՝ քվեարկության մեկնարկից 24 ժամ առաջ։

Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ին նշանակված Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկվի օգոստոսի 9-ին և կավարտվի օգոստոսի 31-ին՝ ժամը 08:00-ին։

Ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովի՝ ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG