Ադրբեջանում հուլիսի 22-ի երեկոյան ձերբակալվել է նախկին դիվանագետ Էմին Իբրագիմովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Իբրագիմովը փաստաբանին պատմել է, որ մետրոպոլիտենի կայարանի մոտ անծանոթ անձ է հարձակվել իր վրա և անմիջապես հայտնվել են քաղաքացիական հագուստներով մարդիկ և իրեն բերման ենթարկել։
Նախկին դիվանագետը կասկածվում է «միտումնավոր կերպով քաղաքացու առողջությանը ծանր վնասներ պատճառելու մեջ»։
Ներքին գործերի նախարարությունից «Թուրան» գործակալությանը ասել են, որ Իբրագիմովը անձնական շարժառիթներով վիճաբանության մեջ է մտել 37-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել քաղաքացուն։ «Իբրագիմովը ձերբակալվել է, քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իբրագիմովը նախկինում աշխատել է Ադրբեջանի արտգործնախարարության համակարգում, այնուհետև դուրս էր եկել դիվանագիտական ծառայությունից։
Վերջին տարիներին նա քննադատում էր իշխանություններին։