Մատչելիության հղումներ

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը. վարչապետ


Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նա։

Վարչապետը շեշտեց՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում Ադրբեջանը, Հայաստանն իր ռազմավարությունը չպետք է փոխի, այլ՝ պետք է հեռևողականորեն աշխատեն խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

  • Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG