Ադրբեջանն իրեն անցած չորս գյուղերում մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
Տավուշ - Ղազախ հատվածում սահմանազատումն իրականացվեց գարնանը։ Այս պահի դրությամբ կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում Երևանն ու Բաքուն ավարտեցին գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։
Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է։