Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Ղազախստանում մասնակցում են համատեղ զորավարժությունների


Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները Ղազախստանում մասնակցում են «Անսահման եղբայրություն» տասնօրյա համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդում:

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև օգոստոսին:

Հուլիսին էլ Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ "Biplestik-2024" վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG