Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով:
Քերիմլին այս ամենն անվանել է կեղծիք և պատմել, թե դատարան է հրավիրվել անհայտ անձի բողոքի հիման վրա։
Քերիմլին տասնամյակներ շարունակ ենթարկվում է իշխանությունների ճնշումներին։ 1994 թվականին նրան մեղադրեցին ապօրինի պայթուցիկ պահելու մեջ։ 2006 թվականից նա չի կարողանում հատել երկրի սահմանը, քանի որ Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր գործչի ձեռքից վերցրել են անձնագիրը։