Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական ներուժի հզորացումն առաջնահերթություն է. Ալի Ասադով


Ադրբեջանի ռազմական ներուժի հզորացումն առաջնահերթություն է, այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը Միլլի Մեջլիսում «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի երրորդ ընթերցման ժամանակ։

Ադրբեջանի կառավարության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի 20,6 տոկոսը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ իր հերթին շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։

Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար պնդում են, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից» սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG