Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական ավիացիան զորավարժություններ է անցկացնում


Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ

Ադրբեջանում մեկնարկել են ռազմական ավիացիայի զորավարժությունները։ Դրանց մասնակցում են երկրի Զինված ուժերի կազմում գործող ուղղաթիռային ստորաբաժանումները։

APA գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները ուղեկցվել են մարտական հրաձգությամբ։

«Զորավարժությունների պլանի համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբային թռիչնքեր են իրականցրել՝ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները», - Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է մեջբերում լրատվամիջոցը։

Զորավարժությունների անցկացման վայրը ադրբեջանական աղբյուրները չեն հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG