Մատչելիության հղումներ

Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդում են «ռազմավարի պուրակի» համալրման մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմավարի պուրակում», 12-ը ապրիլի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմավարի պուրակում», 12-ը ապրիլի, 2021թ․

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են «նոր ցուցանմուշներով» «ռազմավարի պուրակի» համալրման մասին։

Այս պուրակը կառուցվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որտեղ տեղադրված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։

Ադրբեջանական APA գործակալության համաձայն, «նոր ցուցանմուշները» հրթիռային կայանքներ կամ այդ համակարգին մաս կազմող սարքավորումներ են, որոնք ներկայացվել են այսօր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված լրատվական շրջայցի ժամանակ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը խնդրահարույց էր համարել այդ պուրակի ստեղծումը և Ալիևի վարչակազմից պահանջել՝ հեռացնել ազգային ատելության և խտրականության տարրեր պարունակող ցուցանմուշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG