Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 10 միլիոն 197 հազար 146 մարդ


Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից երկրի բնակչության թիվը աճել է 16 հազար 376-ով կամ 0,2 տոկոսով և հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 10 միլիոն 197 հազար 146 մարդ։

Ըստ մշակված տվյալների՝ բնակչության 54,5 տոկոսն ապրում է քաղաքներում, 45,4 տոկոսը գյուղական վայրերում։

Բնակչության 49,8 տոկոսը տղամարդիկ են, 50,2 տոկոսը՝ կանայք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG