Մատչելիության հղումներ

Աբխազիայի խորհրդարանը չվավերացրեց Ռուսաստանի հետ ներդրումային պայմանագիրը


Աբխազիայի խորհրդարանի նիստը, Սուխումի, 3-ը դեկտեմբերի, 2024թ.
Աբխազիայի խորհրդարանի նիստը, Սուխումի, 3-ը դեկտեմբերի, 2024թ.

Աբխազիայի խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում մերժել է Ռուսաստանի հետ հոկտեմբերին կնքված ներդրումային պայմանագրի վավերացումը։

«Աբխազիայի տարածքում ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին» պայմանագրի վավերացմանը դեմ են արտահայտվել նիստին մասնակցած 24 պատգամավորներից 22-ը, երկուսը ձեռնպահ են քվեարկել։

Մոսկվայի հետ կնքված վիճահարույց պայմանագրի համաձայն ռուսական ընկերություններին հարկային մի շարք արտոնություններ պետք է տրամադրվեին Աբխազիայի տարածքում, ինչպես նաև անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն տրվեր։ Պայմանագրի դեմ նոյեմբերի 15-ին սկիզբ առած բողոքի ակցիաների հետևանքով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG