Մատչելիության հղումներ

ABBA-ն Դոնալդ Թրամփին արգելում է քարոզարշավում օգտագործել իրենց երաժշտությունը


Շվեդական ABBA երաժշտական խումբը հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին խնդրել է դադարեցնել իրենց երաժշտության և տեսահոլովակների օգտագործումը նախընտրական հանրահավաքներում։ Այս մասին այսօր հայտարարել է խմբի ձայնագրությունների և տեսահոլովակների ապրանքանիշի սեփականատեր ընկերությունը։

ABBA-ի հիթերը, ներառյալ "The winner takes it all", "Money, Money, Money", "Dancing Queen" երգերը տեսահոլովակների ուղեկցությամբ օգտագործվել են Թրամփի և նրա փոխնախագահի թեկնածու Ջեյմս Վենսի նախընտրական քարոզարշավում, մասնավորապես Մինեսոտայում հուլիսի 27-ին կայացած հանրահավաքում։ Այս մասին գրել է շվեդական "Svenska Dagblandet" թերթը, որի թղթակիցը ներկա է գտնվել այդ հանրահավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG