Մատչելիության հղումներ

Աբազյան․ Ամեն ինչ արվում է, որ գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովների նոր հանդիպում տեղի ունենա


ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, արխիվ
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, արխիվ

Փետրվարի 7-ին տեղի ունեցած՝ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները կշարունակվեն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հայաստանյան հանձնաժողովը գլխավորող Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

Քննարկված հարցերը նա չմանրամասնեց՝ նշելով․ - «Դուք գիտեք՝ ինչ հարցերի մասին է խոսքը, մանրամասություններով չեմ բացահայտի հիմա»։

«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են իրենք էդ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ընդամենը չեմ ուզում մանրամասնեմ կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում», - նշեց ԱԱԾ տնօրենը։

Աճյունների հնարավոր տեղափոխման ժամկետներ Աբազյանը չնշեց։ «Դուք հիշում եք՝ սրանից մի քանի ամիսներ առաջ ես ասում էի, որ հանդիպում է տեղի ունենալու, և էդ հանդիպումը վերջապես տեղի ունեցավ՝ փետրվարի 7-ին տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում։ Եվ հիմա նորից նույն ձևի կպատասխանեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և դրա արդյունքում էն արձանագրված կետերը, որը հուզում է մեր անհայտ կորածների ծնողներին, գերեվարվածներին, էդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք», - ասաց Արմեն Աբազյանը։

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Երևանում կասկածի տակ են դնում ադրբեջանական կողմի նշած 4 հազար թիվը, շեշտելով՝ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։



XS
SM
MD
LG