Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն պարզաբանում է. Տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են


Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որում մի քանի տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի մասին» երգ են կատարում:

ԱԱԾ-ն հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են՝ Նադեր Ղաֆարին, Համեդ Ազիզի Մալեկին, Մեհդի Մոհամմադին, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոուն, Միլադ Ղահրամանիաֆշարը:

Այս անձինք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հայաստանում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG