Մատչելիության հղումներ

6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքում


Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս գրանցվել է երկաշարժ՝ 5,0 մագնիտուդով, այն զգացվել է Սյունիքում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ-ն։

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG