Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը թույլատրեց ապրիլի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում


Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության իրազեկումը: Այդ մասին ասված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

«Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից ապրիլի 28-ին նախատեսված միջոցառումը չի կայանալու` Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ուժը կորցրած է ճանաչել այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելող ապրիլի 13-ի որոշումը», - տեղեկացնում են քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը իր նախորդ որոշումը վերանայել է հանրահավաքի կազմակերպիչների նամակի հիման վրա:

«Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռք բերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը», - ասված է ընդդիմադիր շարժման հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG