Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրում:
Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրով հաստատված հավելվածը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար»:
Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընդգրկվում է ԱԱԽ կազմում:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Ազգային անվտանգության խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկված են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Խորհրդարանական որեւէ այլ խմբակցության ղեկավար ԱԱԽ-ի կազմում ընդգրկված չէ: