Մատչելիության հղումներ

«Որտե՞ղ են խախտվում հեղինակային իրավունքները»


Երեւանի պետական համալսարանում անցկացվեց «Որտեղ են խախտվում հեղինակային իրավունքները» խորագրով քննարկում` արձանագրելով, որ «մեզանում հեղինակային իրավունքի խախտումները անցնում են 50 տոկոսը»:

«Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի փոխանցմամբ` Հայաստանում առավել հաճախ խախտվում են անձնական եւ գույքային իրավունքները:

Պետհամալսարանի իրավաբանական, բանասիրական եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները դաշտի մասին տեղեկատվություն ստանում են քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Տարիել Բարսեղյանի` մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական ձեռնարկից: Վերջինիս կարծիքով` Հայաստանում Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքն այսօր իր դրույթներով չի զիջում ԱՄՆ-ի կամ եվրոպական մի շարք երկրների օրենսդրությանը, բայց մեզանում այն պարզապես չի գործում:

XS
SM
MD
LG