«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երեկ Հայաստանում միանգամից երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Նախ` Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը հայտարարել է, թե իրենք նպատակահարմար չեն գտնում մի շարք ձեռնարկությունների հարկային արտոնություններ տալու քաղաքականությունը (ինչի մասին մի քանի օր առաջ հայտարարեց Սերժ Սարգսյանը), երկրորդ` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան չի շարունակի Հայաստանում ծրագրեր ֆինանսավորել, որովհետեւ Հայաստանի կառավարման համակարգում թերացումներ կան, այդ թվում` ընտրությունների անցկացման, մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման ոչ ազատ պայմանների եւ այլ հարցերում: «Ազգային քաղաքական միտքը», բնականաբար, աղմուկ է բարձրացնելու, թե ամերիկացիները ու Արժույթի միջազգային հիմնադրամը միջամտում են Հայաստանի ներքին գործերին` առանց դրա իրավունքն ունենալու: Բայց պրոբլեմը այն է, որ Հայաստանը ինքն է ԱՄՀ-ից հսկայական վարկեր վերցրել ու դրանց դիմաց որոշակի պարտավորություններ ստանձնել: Հայաստանը ինքն է դիմել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ու դարձյալ որոշակի պարտավորություններ ստանձնել: Եվ ընդհանրապես` Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է եւ պարտավորություններ ունի նորմալ ընտրությունների անցկացման, խոսքի ազատության եւ այլ հարցերում»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Հարցին, թե Ազատության հրապարակ մտնելու որոշումը այսուհետ տեղո՞ւմ է որոշվելու, թե՞ նախապես, Ալիկ Սարգսյանը երեկ պատասխանել է. - «Եթե ընթացքում հասկանանք, որ նախորդ անգամվա նման ամեն ինչ կլինի խաղաղ, ճիշտ կազմակերպված…»: Այ քեզ բան, բա էլ ինչո՞ւ է ՀԱԿ-ը համառորեն դիմում քաղաքապետարանին, սրանք էլ քննարկումներ են անում, խորամանկություններ մտածում, թե ինչի անվան տակ մերժեն Ազատություն հրապարակում հանրահավաքի թույլտվություն տալը, որ շատ աչք չծակի: Էլ ինչի՞ է պետք «Միտինգների, երթերի…» կարգը, որն ըստ էության գործում է, երբ նպատակահարմար է: Թերեւս պետք չէ զարմանալ` մեր երկրում ամեն ինչ լուծվում է այսպես`պահի թելադրանքով ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Չկա օրենք, որը շրջանցելու հնարները չլինեն, եւ անհրաժեշության դեպքում դրանք չանտեսվեն: Եվ հակառակը` երբ պետք է, որ օրենքը հարգվի, դրան բանի տեղ դնող չկա»:
«Ժամանակ»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին հարցնում է. - «Իշխանությունները ի՞նչ կշահեն երկխոսությունից: Ի վերջո, երեք պահանջների կատարման դեպքում նախեւառաջ երկրի ներսում, ինչու չէ` երկրից դուրս, նրանք սեփական վարկանիշը կբարձրացնեն: Հետեւաբար` ինչո՞ւ չկա դրա գիտակցումը իշխանության շարքերում»: Պատասխան. - «Երկխոսությունից ինչ կշահեն իշխանությունները` թողնենք նրանց, բայց որ այդ երկխոսությունից կշահի երկիրն ու ժողովուրդը` ինձ համար միանշանակ է: Պարզ է, թե ինչու իշխանությունը չի գնում երկխոսության, թե ինչու վարչախմբի մոտ երկխոսության անհրաժեշտության գիտակցումը բացակայում է: Նախ` այս իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված ու ձեւավորված չէ, հետեւաբար ժողովրդին հաշվետու ու պատասխանատու չէ նաեւ: Երկրորդ` Կոնգրեսի հետ ցանկացած երկխոսության պետք է նախորդի Ձեզ հայտնի պահանջների կատարումը, ինչը վարչախմբի մեկնաբանությամբ իր թուլության վկայություն կարող է դիտվել: Մի իշխանություն, որը չունի հասարակության վստահության որեւէ պաշար, ու ամբողջովին հենված է վարչական, ուժային մարմինների, օլիգարխիայի վրա, նման թուլության ցուցադրումը, կարծում եմ, նրա համար մահացու վտանգավոր է, այն ուղղակի կկործանվի»:
Այդ նույն երեք պահանջների մասին «Երկիր»-ը գրում է. - «14 պահանջներից հրաժարվելու եւ դրանցից ընդամենը 3-ը օրակարգում թողնելու իր որոշումը Տեր-Պետրոսյանը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Եթե թվարկված երեք խնդիրները մոտակա օրերին չլուծվեն, ապա մարտի 1-ի հայտարարության մնացյալ պահանջները երբեք չեն իրականանա»: Այլ կերպ, քան սեփական էլեկտորատին թյուրիմացության մեջ գցելու պարզունակ հնարք, դժվար է անվանել: Այդ երեք պահանջները` Ազատության հրապարակում քաղաքական ակցիաների արտոնում, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Մարտի 1-ի հանգամանքների բացահայտնման երաշխավորում, բացարձակապես որեւէ կապ չունեն մոռացված մյուս 11-ի հետ, որոնք ունեն սոցիալ-տնտեսական ուղղվածություն: Եթե իշխանությունը մի քիչ ողջախոհություն դրսեւորեր եւ թեկուզ մասնակիորեն կատարեր դրանց գոնե մի մասը, ՀԱԿ-ը ոչ միայն չէր կարող առաջադրել ակնհայտորեն քաղաքական բովանդակություն ունեցող այս երեք պահանջները, այլեւ Կոնգրեսին կզրկեր հասարակության ավելի դժգոհ խմբերի` վարորդների, փողոցային առեւտրականների, տոնավաճառային վաճառականների, կենսաթոշակառուների եւ մյուսների աջակցությունը ձեռք բերելու հնարավորությունից»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո պատասխանատու Դավիթ Բաբայանին «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հարցնում է. - «Համանախագահները հայտարարել են, թե ժամանակն է անցնել «խաղաղության համաձայնագրի նախագծման» աշխատանքներին։ Ձեր կարծիքով` կարգավորման գործընթացն իրո՞ք մոտեցել է սույն «բաղձալի» հանգրվանին»։ Պատասխան. - «Որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվում, բավական չէ վերլուծել համանախագահների հայտարարությունները… Եթե համանախագահների այցի նախօրեին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստ է հրավիրում եւ նույն երգը երգում` թե Արցախը ադրբեջանցիների պապենական «կալվածքն» է, իրենք ինչ գնով ուզում է լինի` վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ բոլորը պետք է իմանան, որ հարցի կարգավորումը երբեք չի կարող լինել Արցախի անկախացման ճանապարհով, այս պարագայում կարո՞ղ է խոսք լինել «խաղաղության համաձայնագրի» մասին։ Կամ` ինչպե՞ս կարող է համաձայնություն ձեռք բերվել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, եթե հակամարտության հիմնական կողմը` Արցախը, չի մասնակցում բանակցային գործընթացին»։