Մատչելիության հղումներ

Պրահայի գերագույն դատարանը լրացուցիչ քննության է վերադարձրել հայ «օրենքով գողի» գործը


Չեխիայի ռադիոյի փոխանցմամբ, Պրահայի գերագույն դատարանը օրերս տեղական դատարան լրացուցիչ քննության է վերադարձրել հայաստանցի «օրենքով գող», Հայաստանում «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի գործը։

Նրան Չեխիայում առաջադրվել էր սպանություն պատվիրելու մեղադրանք, որը դատարանում չի ապացուցվել։ Սողոյանը անցյալ տարվա հոկտեմբերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից եւ վերադարձել է Գյումրի։

Չեխական լրատվամիջոցները նշում են, որ դժվար թե Սողոյանը համաձայնի կամավոր վերադառնալ Չեխիա եւ ներկայանալ դատարան, ուստի հարկ եղած դեպքում Չեխիան կարող է Հայաստանին պաշտոնապես ներկայացնել ամբաստանյալի վերադարձը ապահովելու միջնորդություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG