Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը եւ միջնորդները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխման հնարավորությունը


Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա», - ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում: - «Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլեւ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG