«Առավոտ»-ի խմբագիրը հռետորական հարց է տալիս. - «Ասե՞լ է Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց մասին` «սա իմ ժողովուրդը չէ», թե՞ չի ասել: Վստահ եմ, որ չի ասել: Նախ` անձամբ ճանաչելով առաջին նախագահին` բացառում եմ, որ նա նույնիսկ մասնավոր զրուցում նման ձեւակերպում տա: Երկրորդ` նույն օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել է, որ հիմա (այսինքն` ցերեկը) Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվում են իր համակիրները: Քիչ հավանական է, որ մարդը մեկ օրվա ընթացքում նույն երեւույթին տա տրամագծորեն հակառակ գնահատականներ: Այնպես որ` հարգարժան Ստեփան Սաֆարյանը, հավանաբար, կամ սխալ է հիշում, կամ էլ բանավեճի թոհուբոհի մեջ, այսպես ասած, ազարտի մեջ էր ընկել: Ուրիշ հարց, որ facebook-ում ՀԱԿ-ականները սկսեցին հերքել պարոն Սաֆարյանին` իրենց բնորոշ ինտելեկտի եւ կուլտուրայի մակարդակով»:
Խոսելով ներիշխանական խնդիրների մասին` «Հրապարակ»-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ասում է. - «Սա իշխանությունների ծրագիրն է: Եվ եթե այս գզվռտոցը չեն կանգնեցնում, ուրեմն պետք է հստակ հասկանալ, որ մարդիկ այդ ծրագրի շրջանակներում շարունակում են իրենց խաղը: Ընդդիմությունը պետք է միշտ մի թիրախ ունենա՝ իշխանությունը, նրան քննադատելը եւ վերջիվերջո՝ իշխանափոխությունը, այլ ոչ թե իրար մեջ պարզելը, թե ով է ավելի ընդդիմադիր»: Ստեղծված իրավիճակը, ըստ Կարապետյանի, երկու բան է ենթադրում. - «Կամ այդ մարդիկ իշխանությունների հետ պայմանավորված են դա անում, կամ էլ առանց հասկանալու խաղում են իշխանությունների խաղը»:
«Հայոց Աշխարհ»-ը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանին հարցնում է. -«Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի լիդերները կամա-ակամա հայտնվել են սեփական ռազմատենչ նկրտումների թակարդում. այնքան են խոսել անհապաղ իշխանափոխության եւ արտահերթ ընտրությունների մասին, որ ցանկության դեպքում անգամ չեն կարող ներկայանալ որպես առողջ, ասել է թե` կառուցողական ընդդիմություն»։ Պատգամավորը արձագանքում է. - «ՀԱԿ-ի նմանատիպ կեցվածքը ավելի շատ կապում եմ աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս պատմությունը բավական երկար ընթացք ունի` սկիզբ է առնում 2003 թվականից, երբ տեղի ունեցավ վարդերի հեղափոխությունը Վրաստանում, հետո` ուկրաինական նարնջագույն հեղափոխությունը, հետո` ղըրղզական հեղափոխությունը 2005թ.։ Հիմա հեղափոխությունների շքերթը տեղափոխվել է Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա, եւ իրենց գործողությունները փորձում են կապել այդ զարգացումների հետ։ Այս շղթայում երկու համանման օրինակ չեք գտնի, իսկ եթե խորքային վերլուծություն անեք, կտեսնեք, որ հայ իրականության մեջ ընդդիմադիր տրամադրությունները պայմանավորված են բոլորովին այլ գործոններով, քան այդ երկրներում։ Այսքանից հետո եթե ոմանք հույսեր են կապում արտաքին աջակցության կամ արտաքին ազդակների հետ, ապա չարաչար սխալվում են»։
«Ժամանակ»-ի թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. -«Դուք Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն էիք եւ ասում էիք, որ Մարտի 1-ի էջը փակված է: Հիմա, երբ միջազգային շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, եւ, օրինակ, Լիբիայի ռեժիմի նկատմամբ միջազգային արձագանքը տեսնելուց հետո ի՞նչ զգացողություններ են ունենում»: Նիկոյանը պատասխանում է. - «Դրանք տարբեր իրադարձություններ են, եւ նույն հարթության մեջ այդ հարցերը քննարկելը արդյունավետ չէ եւ իմաստ չունի: Դրանք տարբեր պրոցեսներ են: Դուք, որ ասում եք, թե ես ասել եմ, որ Մարտի 1-ի էջը փակված է, ես ուղղակիորեն այդպես չեմ ասել: Մարտի 1-ի էջը փակված է նրանց համար, ովքեր ուզում են մեր երկրում կայություն եւ այլն, եւ այլն: Իսկ նրանք, ովքեր անընդհատ ուզում են շահարկման առարկա դարձնել, ապա նրանց համար դա փակված չէ: Նրանք անընդհատ դա կօգտագործեն: Մասնավորապես ես ասել եմ` ինչքան մոտենանք նախընտրական շրջանին, այնքան Մարտի 1-ը շատ ենք հիշելու: Եվ ցանկալի կլիներ, որ այդ էջը փակված լիներ, չշահարկվեր, չօգտագործվեր»: Հարց. - «Համակարծիք չե՞ք` քանի դեռ իշխանությունները չեն բացահայտել, բողոքները շարունակվելու են»: Պատասխան. - «Այդ առումով ես համաձայն եմ: Ընդհանուր առմամբ, եթե հնարավոր լիներ, որ բացահայտվեր, նախընտրական շրջանում մեղադրելու, քննադատելու գործոնը փոքր կլիներ: Այդ առումով ես համաձայն են ե'ւ ձեզ հետ, ե'ւ այդ հարցադրումները անողների հետ: Եվ, այո', դա շարունակում է մնալ եւ թունավորել մթնոլորտը»:
Լրատվամիջոցների հարցերով փորձագետ, Հայաստանում «Ինտերնյուս» ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը «Կապիտալ»-ին ասում է. - «Երբ ինչ-որ մեկը պատվի եւ արժանապատվության ոտնահարման հոդվածով դատի է տալիս մեկին, ես կարծում եմ, դա միշտ էլ երկկողմանի սխալ է։ Ես այդպես եմ կարծում, քանի որ սեփական պատիվը պաշտպանելու համար պահանջել ինչ-որ գումար, որը կքանդի այդ հրատարակչությունը, իմ կարծիքով, պատիվ չի բերում հենց հայցվորին։ Ես երբեք սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար դատարան չէի գնա, քանի որ այդ կերպ, կամա թե ակամա, դառնում ես սկանդալի պատճառ, որը, ցավոք, որեւէ լավ բանի չի բերում»։