Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրվա Կառավարության նիստը սկսեց ասմունքով: Նա Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից մեկը նվիրեց:
Կառավարության նիստի օրակարգում պետական ծառայությունների որակն էր: Վարչապետը որպես կատարված առաջին քայլը նշեց ավտոմեքենաների տեխնիկական զննման գործընթացի կարգավորումը, որի արդյունքում, ըստ նրա, այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, ապագայում կբացառվի:
Հաջորդ քայլերը, ըստ վարչապետի, նվիրված են լինելու ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների որակին, կադաստրի եւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների (զագսերի) գործունեությանը:
Հայաստանի կառավարությունը այսօր որոշեց 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն ցուցաբերել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` Հայաստանը առաջիններից մեկն է պատրաստակամություն հայտնել օգնել 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցություն ցուցաբերած Ճապոնիային: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ըստ փոխարտգործնախարարի, առաջին իսկ օրվանից պատրաստ են եղել մեկնել Ճապոնիա, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ավելի նպատակահարմար է գումար առաջարկել:
«Մենք մեր բարոյական պարտքն ենք կատարում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ սա քաղաքական ակցիա է եւ ավելի շատ բարոյական բովանդակություն ունի` մեր ժողովրդի անունից մեր վերաբերմունքը ցույց տալու առումով», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այնուհետեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանը իր հերթին հաջորդ շաբաթ ավելի քան 3 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ստանալու Չինաստանից:
«Ապրիլի 12-ին նախատեսվում է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այցը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրել` 40 միլիոն յուանի չափով, որը մոտավորապես համարժեք է 3 միլիոն 200 հազար դոլարի», - ասաց Քոչարյանը:
Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվում է գյուղատնտեսական շտապօգնություն, երբ գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն գրանցվում են գրանցամատյանում եւ հասցեագրվում Գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Այս նպատակով այսօր սահմանել է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների եւ ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների եւ շարժիչի ծածկոցին փակցման ենթակա լոգոյի ձևը։ Լոգոյի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» եւ թեժ գծի հեռախոսահամարը:
«Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենք ԳԱՄԿ-եր, որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, եւ որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանք պարտավոր են հասնել գյուղացուն, օգնության կարիք առաջանալու դեպքում խորհրդատվություն տրամադրել։ Մենք նաեւ հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել եւ հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին», - ասաց Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ առեւտրային բանկերն սկսել են գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը։ Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների ու ռիսկերի պատճառով բանկերի կողմից սահմանված տոկոսադրույքները գերազանցում են 20 տոկոսը: Գյուղացիների համար էժան վարկեր ապահովելու նպատակով Կառավարությունը պարտավորվել սուբսիդավորել տոկոսադրույքները:
«Որպեսզի վարկերը հասնեն գյուղացիներին 10 տոկոսով եւ 6 ամիս էլ նրանք հնարավորություն են ունենալու արտոնյալ պայմաններից օգտվել` ո'չ տոկոսը, եւ ո'չ էլ մայր գումարը սպասարկել: Ընդ որում 200-ից ավելի համայնքներում սուբսիդավորումը լինելու է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկերը հասանելի են լինելու 8 տոկոսով», - ասաց վարչապետը:
Նիստի վերջում Կառավարությունը մերժեց օրենսդրական նախաձեռնության կարգով Դաշնակցություն խմբակցության պատգամավորների առաջարկած օրինագծերի փոփոխությունները, որոնք ենթադրում են Հայաստանում նվազագույն աշխատավարձը գործող 32 500 դրամի փոխարեն սահմանել 40 հազար, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը` 52 հազար դրամ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատճառաբանեց, թե դրանց ընդունումը կբերի ֆինանսական անկայունության, գնաճային ճնշումները կավելանան 5-8.5 տոկոսով, իսկ պետական բյուջեի պակասուրդը` շուրջ 63 միլիարդ դրամով: