Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ` Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ սոցիալ-տնտեսական կացությունից ելքերը, հարաբերությունները հարեւանների եւ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պայմանավորված են բացառապես ներքաղաքական զարգացումներով:
Ըստ նրա` առավել քան երբեւէ հստակեցված է քաղաքական դաշտը. կա իշխանություն, միավորված ընդդիմություն` հանձին ՀԱԿ-ի եւ ՀԱԿ-ին ընդդիմություն հանդիսացող այլ քաղաքական եւ հասարակական միավորներ` «Ժառանգությունն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունը:
«Երբ փորձում են այրել վերջին կամուրջները ընդդիմության կամ որը նույնն է` ՀԱԿ-ի հետ, ես չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես ճիշտ են գործում: Նման գործելակերպը կտանի մարգինալացման, կհայտնվեն քաղաքական արխիվում կամ իշխանության դաշտում ամբողջապես: Բայց որոշումն իրենցն է, երեւի չարժի այրել բոլոր կամուրջները», - ասաց Շահնազարյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Շեշտելով, թե անձամբ ինքը չի հավատում, որ բոլոր կամուրջներն այրված են, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, թե ինչ էլ անեն «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, նրանց չի հաջողվի շեղել ՀԱԿ-ին հիմնական ուղուց` հանուն արտահերթ ընտրությունների տարվող պայքարից: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ը փորձում է մենաշնորհել ընդդիմության դաշտը, ապա Շահնազարյանը հետեւյալը ասաց. - «Բոլոր պահանջները հասարակության կողմից, ՀԱԿ-ին ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվում են ՀԱԿ-ին, նույնիսկ քննադատությունը ուղղված է ՀԱԿ-ին: Սա ուղղակիորեն ապացուցում է, որ ՀԱԿ-ն է ժողովրդավարության միակ ռեսուրսը Հայաստանում: Այսօր ընդդիմություն եւ ՀԱԿ-ը նույնացված են: Հավատացեք, որ ՀԱԿ-ը զգում է այդ ողջ պատասխանատվությունը եւ պատասխանատվությունից երբեք չի խուսափել», - ընդգծեց Շահնազարյանը:
Շահնազարյանը հերքեց ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գործարքի, ստվերային շփումների մասին տեղեկությունները` նշելով, թե դրանք հրապարակ են նետվում հենց իշխանության կողմից: Երկխոսությունը իշխանությունների հետ, ըստ նրա, հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, այն էլ` «բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո»:
«Իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների հետ եղե՞լ են շփումներ, իհարկե, եղել են՝ մի քանի տասնյակ հազար մարդկանց աչքի առաջ, Ազատության հրապարակի, Մատենադարանի շրջակայքում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ այլ շփումներ եւ կոնտակտներ չեն եղել։ Թեեւ նույնիսկ եթե լինեին էլ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա, որովհետեւ երբեք մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի»,– հայտարարեց Շահնազարյանը։
Խոսելով ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքի մասին` նա ասաց, որ այն շատ կարեւոր է լինելու եւ մասնակիցների թիվը գոնե նախորդ հանրահավաքից պակաս չի լինելու:
Շահնազարյանը նաեւ շեշտեց, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են, որոնք, նրա համոզմամբ, անարյուն են անցնելու, իսկ մարտի 1-ի կրկնությունը պարզապես բացառվում է:
«Նույնիսկ այն պահերին, երբ մեր գնահատականով իշխանությունները կարող էին նման գործողություններ կատարել, մենք նրանց այդ հնարավորությունը չենք տվել: Ավելի քան համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը Հայաստանում անցնելու է առանց որեւէ ցնցումների, էլ չասած, որ մենք բացառում են նման ողբերգության, իշխանության կողմից նման ահաբեկչության կրկնությունը», - ասաց ՀԱԿ անդամը: