Մատչելիության հղումներ

Բնապահպանները մտահոգված են


Բնապահպաններն առանձնացնում են բնությանը սպառնացող ու սպառողին անմիջապես առնչվող խնդիրները եւ փորձում լուծումներ առաջարկել: Նրանց պնդմամբ` Հայաստանում ընդամենը 1-2 կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են, օրինակ, շշերի վերամշակմամբ:

«Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանի խոսքով` աշխարհում տարեկան մոտավորապես 4-5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է արտադրվում, որոնք բնության մեջ քայքայվում են հարյուրավոր տարիների ընթացքում` մեծ վնաս հասցնելով ողջ շրջակա միջավայրին:

Պոլիէթիլենային տոպրակներ առաջին անգամ սկսել են օգտագործել ԱՄՆ-ում 1950-60-ական թվականներից, քանի որ դրանք շատ հարմար եւ էժան են: Հետագայում տոպրակներն ու շշերը լայն տարածում ստացան եւ սկսեցին հսկայական ծավալներով արտադրվել:
XS
SM
MD
LG