Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 111.1 տոկոս:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, պատճառը գնաճը մեղմելու գործում «Կառավարության անգործությունն է»:
«Իսկապես ոչինչ չի արել: Այն դատարկ որոշումն էր, որի մասին բազմիցս խոսել ենք, բայց որը ոչ մի բան չի տա, գնաճի կանխման կամ կանխարգելման ձեւ չի դա: Ուրիշ միջոցներ ես հրապարակում չեմ տեսել: Հակառակը տեսել եմ` խոստումներ, որոնք գնաճային ճնշումներ են առաջացնելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ասատրյանը:
Նրա հիշատակած որոշումը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում անցած ամիս Կառավարության առաջարկած լրացումն է` սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը զսպելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, 30 եւ ավելի օրերին ընթացքում 30 եւ ավելի տոկոս մանրածախ գների աճ ունենալու դեպքում, ըստ օրենքի հավելվածում ներառված առաջին անհրաժեշտության (թվով 20) ապրանքանիշերի, կառավարությանը տալ լիազորություն սահմանել դրանց մանրածախ գների վերին շեմը:
Կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը վերջերս հայտարարել է, թե արդեն 2011 թվականի երկրորդ կիսամյակից տեղի կունենա գնաճի նվազում եւ տարեվերջին կարձանագրվի 6 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով), իսկ մինչեւ այդ սպառողական գները պայմանավորված կլինեն պարենային ապրանքների միջազգային գների դանդաղ եւ կայուն աճով:
Բագրատ Ասատրյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանում արձանագրված բարձր գնաճը ոչ թե միջազգային շուկայում պարենի գների, այլ Հայաստանի քաղաքական դաշտի, մենաշնորհների եւ տնտեսության օլիգարխիկ կառուցվածքի հետեւանքն է:
«Փաստը մնում է փաստ, որ գները աճում են, գների աճը որեւէ կերպ չի կանխվել, այն հիմնական սպառնալիքները, որ կային, դեռ ուժի մեջ են, մնում են, անգամ ավելի ազդեցիկ են դարձել», - նշեց ԿԲ-ի նախկին նախագահը:
Ասատրյանը անհամապատասխանություն է նկատել գնաճի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներում. - «Ըստ ամիսների գնաճը կազմել է` հունվար ամսին` 2.8 եւ փետրվարը` հունվարի նկատմամբ` 1.9: Երրորդ ամսվա` մարտի 31-ի հրապարակման մեջ թվերը էապես փոխվել են. հունվարին գնաճը 3.4, իսկ փետրվարին` 0.9: Գրվածի համաձայն, երկու ամսվա արդյունքներով, գնաճը Հայաստանում կրճատվել է 0.4 տոկոսով: Ես կարծում եմ, եթե այս տեմպերով շարունակեն կեղծիքներ անել, նախագահի հանձնարարականը անպայման կկատարվի… Մենք կունենանք, հավանաբար, զրոյական գնաճ»: