«Երկիր»-ը խմբագրականում գրում է. - «Որ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը ծայրահեղ տագնապեցնող է, հայտնի է բոլորին, մանավանդ` երկրի ղեկավարությանը: Գրեթե ամեն օր խանութ մտնելիս` տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքները գնալով թանկանում են: Առանց այն էլ առօրյա պահանջները հազիվ բավարարող մարդկանց համար այս թանկացումները իսկական պատուհաս են: Թվում է` մի փոքր կայծ է պետք հանրության դժգոհությունները զանգվածային ընդվզումների հասնելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ Ղրղըզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում եւ մյուս երկրներում, թվում է, մեր իշխանություններին պետք է դրդեր շտապ փոխել սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ ամենակարեւորը` հասարակական-քաղաքական մթնոլորտը, որպեսզի բունտի վտանգը, եթե ոչ վերանար, գոնե նվազեր: Հակառակ դրան` իշխանությունները օր-օրի փորձում են, առանց քաղաքականություն փոխելու, հավաքել ավելի շատ հարկեր, քան մինչեւ տնտեսական ճգնաժամը, ընդ որում` այդ բեռը ավելի շատ ծանրացնել բնակչության լայն խավերի ու մանր գործարարների վրա: Եվ հույսը կարծես մեկն է. «ժողովուրդը աղքատ է, բայց հպարտ է», «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» Այսպես կառավարությունը հանգստացնում է ե'ւ իրեն, ե'ւ թվում է` ժողովրդին»:
«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում Լեւոն Տեր-Պետրոսյանը շախմատ է խաղում, եւ կողքից խորհուրդ տվողների կամ դժգոհողների պակաս չկա: Մեկը դժգոհում է, որ հերթական քայլը հրապարակայնորեն չի քննարկվում, մի ուրիշը հայտարարում է, թե ոչ մի ընտրություն էլ պետք չէ` պիտի հավաքվենք-գնանք «տղավարի» մեր հարցերը լուծենք, մեկն ասում է` շախմատ խաղալը վատ չէ, բայց պետք էր «ձիով խաղալ», եւ այդպես շարունակ: Խնդիրն ի վերջո հանգում է հետեւյալին. արժե՞ փորձել հենց այս պահին հեղափոխություն անել, թե՞ ճիշտը ուժերը մոբիլիզացնելն ու ընտրությունների միջոցով (հերթական թե արտահերթ` տվյալ դեպքում էական չէ) իշխանափոխության հասնելն է: Սկսենք հեղափոխության տարբերակից եւ արձանագրենք, որ մեր դեպքում չարժե հույսը դնել դրսի աջակցության վրա` «դուրսը» մեզ չի օգնելու: Եվ, ի դեպ, լավ է, որ չի օգնելու: Ինչո՞ւ: Որովհետեւ արաբական աշխարհի օրինակով տեսնում ենք, թե ինչպիսին կարող է լինել այդ օգնությունը: Եթե ժողովուրդը հաղթում է, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե իշխանությունները ժողովրդի դեմ բանակ են հանում, «դրսի օգնությունը» տեղ է հասնում ռմբակոծությունների տեսքով»:
«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Մեզ, իհարկե, ընդհանրապես տարեցտարի գնալով ավելի քիչ բան է պետք։ Բայց այդուհանդերձ։ Մի՞թե կուսակցություններին հետաքրքիր չէ իմանալ, թե ինչ է մտածում իրենց գաղափարախոսության մասին ընտրազանգվածը։ Ցանկացած լուրջ գործի հաջողության համար անհրաժեշտ է, որ այն անողները ճիշտ գաղափարախոսություն ունենան։ Հիշենք վերջին նախագահական ընտրությունները։ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական բոլոր ուժերը գիտակցաբար հրաժարվեցին որեւէ ծրագրից, որեւէ գաղափարախոսությունից։ Չի կարելի, չէ՞, ծրագիր համարել «կազմալուծելն ու կազմաքանդելը» կամ հանցավոր վարչախմբի տապալումից հետո դրախտային կյանք կառուցելու խոստումները։ Դա դասական խորհրդային ագիտպրոպ էր. ոչ այն է վաղ կոմերիտական խանդավառություն, ոչ այն է վաթսունականների սկիզբ. խորհրդային մարդկա՛նց ներկայիս սերո՛ւնդը կապրի՛ կոմունիզմի՛ օրո՛ք»։
«Կապիտալ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Այսօր, ըստ Ձեզ, ո՞րն է իշխանության ամրության ռեսուրսը՝ ուժային կառույցնե՞րը, թե՞ հասարակության վստահությունը»: Զոհրաբյանը պատասխանում է. - « Ուժային կառույցները Հայաստանի Հանրապետության ներուժն են, միայն մերը չեն։ Նրանք չեզոք են, քաղաքականացված չեն եւ պաշտպանում են մեր բոլորի անվտանգությունը։ Ոստիկանները, մասնավորապես, այս վերջին ժամանակներս զբաղված են ավելի շատ ընդդիմության պաշտպանությամբ, քան մեր։ Նրանք այս վերջերս միմյանց հետ բանակցում են, ընդդիմությանը թողնում են Ազատության հրապարակ, որից մենք նախօրոք նույնիսկ տեղյակ չենք լինում։ Սա, ի դեպ, քաղաքացիական հասարակության դրսեւորումներից մեկն է, երբ ոստիկանությունն առանց քաղաքապետարանի թույլտվության, ընդդիմությանը թույլ տվեց մտնել Ազատության հրապարակ։ Ես ասել եւ նորից եմ ասում, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը եւ իշխանությունը գնան երկխոսության»։
«Հրապարակ»-ի առաջնորդողում կարդում ենք. - «Աստված մեզ զորություն տա, որ դիմանանք պոպուլիզմի ու ժամանակավոր ժողովրդավարության այս փուլին: Կա՞ արդյոք ավելի զավեշտալի իրողություն, քան դեպի գյուղն ու գյուղացին շրջված չինովնիկը, որն ասֆալտի վրա է ապրել, գարնանացանն աշնանացանից չի տարբերում, կովը` ցուլից, եւ վստահ է, որ հավ պահելը ամեն օր 10 ձվից ձվածեղ ուտելու հաճույքն է, այլ ոչ թե տարին 12 ամսվա չարչարանքը: Փաստորեն, Պատրիկյանների մի նոր սերունդ է ի հայտ եկել, ռուս հեղափոխականների մի հերթափոխ, որը նախագահի «դեպի գյուղ» կոչին արագ արձագանքելով, փորձում է ցույց տալ, թե անչափ մտահոգ է գյուղացու հոգսերով: Իսկ օձունեցի բարեկամս երեկ պատմում էր, որ եթե գյուղացին գտնի փող աշխատելու այլընտրանքային որեւէ ճանապարհ, այլեւս հողին չի վերադառնա, քանի որ հողից եկամուտ ստանալը ամենադժվար գործն է»: