«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր ժողովուրդը կարիք ունի հաղթանակների՝ երեկ ասում էր երիտասարդ մի գրող եւ պնդում, որ դա հատկապես երեւաց Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Մանավանդ նոր սերունդը այդ հաղթանակին շատ էր սպասում: Երբ 90-ականներին մութ էր, գրեթե քաղց, կարիք, անգործություն, մեզ պահողը հենց ռազմաճակատի հաղթանակներն էին: Ասում են՝ այդ տարիներին արտագաղթ գրեթե չի եղել, իսկ ով էլ գնացել է՝ ետ է վերադարձել, որովհետեւ դա անհուսության, ապագայի հանդեպ հավատի բացակայության գաղթ չէր: Հաղթանակներն անշուշտ միայն ռազմական չեն լինում: Եվ պետք էլ չէ, որ 21-րդ դարում դրանք ռազմական լինեն: Այս դարը տնտեսական, գիտական, սպորտային հաղթանակների դար է: Իսկ այդ բոլոր ասպարեզներում մենք, ցավոք, պարտվում ենք: Իսկ ժողովուրդն այնպե՜ս է ուզում հաղթել»:
«Երկիր»-ի խմբագրականում կարդում ենք. - «Վերջին երկու ամիսներին քաղաքական դաշտում տեղի են ունենում զարգացումներ, որոնք առաջին հայացքից 9 բալանոց երկրաշարժի տպավորություն են թողնում: «Բարգավաճ Հայաստանի»-ին «կոտրել-չկոտրելու», կոալիցիոն հուշագրի ստորագրման, ՀԱԿ-ի հակասական հանրահավաքների, Ազատության հրապարակը «գերությունից ազատագրելու», ՀԱԿ - իշխանություն գործարքների շուրջ առաջացած աղմուկը, «Ժառանգություն» կուսակցության հանկարծակի ակտիվացումը, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այս երկրի ամենահրատապ ու կարեւորագույն խնդիրները քաղաքական դաշտում են: Ամբողջ հասարակությունը տարված հետեւում է կիսաքաղաքական, կիսաբամբասանքային մեկնաբանություններով համեմված զարգացումներին: Այսպես սահուն, հանրության համար աննկատ, այս համընդհանուր աժիոտաժի ընթացքում ուշադրությունից դուրս մղվեց ամենակարեւորը` ժողովրդի ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որի շուրջ առկա հասարակական դժգոհության հիմքի վրա էլ, ի դեպ, սկսվել էր այս համատարած քաղաքական թամաշան»:
«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հեղինակ Դավիթ Հարությունյանը ասում է. - «Ես խոսելու եմ ոչ թե իրականության մասին, այլ այն քայլերի մասին, որոնք մենք կատարում ենք: Մենք ասելով, ի նկատի ունեմ իշխող կոալիցիան, նաեւ Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը: Մեր կարեւոր քայլերից մեկը եղել է ֆինանսական միջոցների թափանցիկությունը:Մենք ունենք բավական լուրջ բարեփոխումների ծրագիր, եւ Ընտրական օրենսգիրքը դրա մի մասն է միայն: Մեր հաջորդ քայլը կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդրի լուծումն է, որպեսզի ողջ հանրությանը պարզ լինի, թե կուսակցությունների ֆինանսավորումը որտեղից է իրականացվում, ինչ ձեւով են առաջանում այդ ֆինանսական միջոցները եւ ինչ ձեւով են ծախսվում»:
«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը ներկայացնում է, թե այսօր ինչով են զբաղված ընդդիմադիր ուժերը. - «Հայ ազգային կոնգրեսը զբաղված է հանրահավաքային ալիքի հետագա հզորացմամբ: Այստեղ ամեն ինչ պարզ է. հստակ հայտարարվում է, որ Հայաստանը այս վիճակից դուրս կգա միայն իշխանափոխության շնորհիվ, իշխանափոխության համար անհրաժեշտ է հզոր համաժողովրդական շարժում, հետեւաբար` Կոնգրեսը հնարավոր բոլոր միջոցներով հզորացնում է շարժումը եւ պատրաստվում է առաջիկա հանրահավաքին: ՀՅԴ-ն ոչինչ չի անում: Այդ կուսակցությունն ընդամենը ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել իր մասին` հաշվի առնելով, որ առջեւում ընտրություններ են: Բայց այդպես էլ չի կարողանում գոնե մի փաստարկ ներկայացնել, որպես ինչ պիտի ժողովուրդը հիշի իրեն: «Ժառանգություն»-ը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ է: Կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել, կուսակցության ակտիվիստներն էլ աջուձախ «սատարողներ» ու «հորդորողներ» են փնտրում` զուգահեռաբար «պատռելով Կոնգրեսի դիմակը» եւ «գամելով անարգանքի սյունին»: Նպատակը, ինչպես սովորաբար լինում է այդ կուսակցության դեպքում, հասկանալի չէ: Ինչո՞ւ հասկանալի չէ, որովհետեւ որպես քարոզարշավի մաս` ֆալշստարտն ակնհայտ է»:
«Առավոտ»-ը գրում է. - «Ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդիրը իսկապես արհեստական է եւ իսկապես իշխանական քարոզչության մի մասն է: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ընտրազանգվածները տարբեր են, եւ եթե այդ կուսակցությունների ղեկավարները սխալմամբ որոշեն իրար «միաձուլվել», ապա երեքն էլ կտուժեն: Կարող է լինել ընդդիմադիր հայացքների տեր մարդ, որին խորթ է Կոնգրեսի, պայմանականորեն ասած, «բոլշեւիզմը», եւ որը այդ պատճառով որոշի ձայն տալ «Ժառանգությանը»: Այդ մարդը միավորումից գուցեեւ հիասթափվի եւ ընտրությունների չգնա: Կամ հնարավոր է` լինի մեկ այլ ընդդիմադիր քաղաքացի, որի ուշքն ու միտքը Ստամբուլը արյան ծով շտապ դարձնելն է, եւ որը դժգոհ կմնա, եթե Դաշնակցությունը միավորվի նման ծովի տեսլականը չունեցող ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ: Եթե մեկը անկեղծորեն նման միասնություն է փափագում, ապա ավելի լավ է` թող հենց այսօրվանից հույսը կտրի»: