Երկուշաբթի օրը, հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ «անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը»:
Նորանշանակ օմբուսդմեն Կարեն Անդրեասյանի հրամանով «ձեւավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում»:
«Սկսենք, թերեւս, այնտեղից, որ այդպիսի ծառայություն իրականում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում չի գործել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց օմբուդսմենի խոսնակ Մարիամ Բարսեղյանը: - «Եղել է ընդամենը մեկ մարդ, ով մինչեւ ժամը 6-ը` աշխատանքային օրվա ավարտը ընդամենը կարողացել է պատասխանել զանգերին` չունենալով համապատասխան տեխնիկական հնարավորություն, մեքենա, ժամը 6-ից հետո մնալու պարտադրանք: Ըստ էության, այդ աշխատանքը կատարվել է ընդամենը կամավորության սկզբունքով»:
Անդրադառնալով օրենսդրական կարգավորման խնդրին` Բարսեղյանը ասաց, որ ստեղծվելիք ծառայությունը «կունենա ներքին կանոնակարգ», «որը կսահմանի, թե որ դեպքերում պետք է արձագանքել, որ դեպքերում պետք չէ արձագանքել, ովքեր կարող են դիմել այս ծառայությանը, քանի հոգի պետք է լինեն այս ծառայության մեջ»:
Հայաստանի առաջին օմբունդմեն, Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»), ում օրոք է հիմնվել արագ արձագանքման ինստիտուտը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ խմբերը խիստ անհրաժեշտ էին:
«Արագ արձագանքման խումբը ոչ միայն անհրաժեշտություն էր, այլեւ շատ անգամ բավարար էր որոշ հարցեր օպերատիվ [կերպով] լուծելու համար», - հավելեց նա` համաձայնելով, որ այդ ինստիտուտի աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը կա. - «Ես տեսնում եմ, որ կա ընդհանուր առմամբ մարմնի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր»:
Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, ավելի թերահավատ է այս հարցում:
«Հերթական զավեշտն է մեր իրականության. պարզվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը օրենքով սահմանված կարգով չի աշխատել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը` հեգնելով. - «Իսկ ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպանը իր գործունեությունն էլ չի որոշել դադարեցնել` մինչեւ օրենքը իր հագով կկարվի»:
Հելսինկյան ընկերության ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե որեւէ ակնկալիք չունի օմբուդսմենի նորամուծություններից:
«Ես չեմ էլ ճանաչում, թե ով է ինքը (Կարեն Անդրեասյանը): Իսկ ես` իրավապաշտպանս, որ 15 տարի քիչ թե շատ աշխատում եմ այդ ոլորտում, չեմ ճանաչում իրեն… Ասում են` իրավաբան է, բայց իրավաբանը իրավապաշտպան չէ, եւ առավել ես` մարդու իրավունքների պաշտպան չէ»:
Այսօր ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրված է պարզաբանում, որտեղ, մասնավորապես, հիշեցվում է, որ 091 008 817 հեռախոսահամարը կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով` դա չդիտարկելով որպես արագ արձագանքման ծառայություն»: