Մատչելիության հղումներ

Գարու սերմացուն կբաշխվի գյուղացիներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է գտնվել Հայաստան ներմուծված գարու սերմացուի առաջին խմբաքանակի բեռնաթափմանը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է ավելի քան 2000 տոննա սերմացու ներկրել հանրապետություն՝ սերմնաբուծության զարգացման նպատակով:

Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի եւ Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն կտրվի բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG