Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պայքարելու է կոռուպցիոն ռիսկերի դեմ եւ կենսաթոշակների վճարման գործընթացը դարձնելու է թափանցիկ ու հասկանալի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ նպատակ ունեն հասնել հետեւյալ բանաձեւին. - «Կա կենսաթոշակառու, կլինի վճարում, չկա կենսաթոշակառու, չի լինի վճարում»:
Նախարարը նաեւ հայտարարեց, որ յուրաքանչյուր ծառայության պետ պատասխան կտա «ցանկացած մահացած կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու համար»:
«Ձեւավորելու ենք միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով փորձելու ենք կարգավորել մահացած կենսաթոշակառուի վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի տեղեկատվական բազայից առցանց ստանալու ենք, եւ մեր բազայում արդեն հստակ կֆիքսվի, որ կենսաթոշակառուն մահացած է եւ կդադարեցվի նրա կենսաթոշակի վճարումը», - պարզաբանեց նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ կառավարության նիստում հայտարարել էր, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակների կանխիկ վճարումներ կատարելու համար պայմանագրեր կնքած վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացրած կենսաթոշակառուների ցուցակներում հայտնաբերվել են մահացած մարդկանց անուններ:
Վարչապետը, սակայն, հրաժարվել էր նշել կեղծիքներով ցուցակներ ներկայացրած կազմակերպությունների անունները:
Նախարար Արթուր Գրիգորյանը եւ նրա տեղակալ, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նույնպես այսօր խուսափեցին նշել այդ կազմակերպությունների անունները` պատճառաբանելով, թե ոչ ոք չի կարող ասել, թե ինչ-որ մի կազմակերպություն ուզեցել է պետական միջոցներ վատնել, եթե որեւէ կազմակերպության արդեն նախկին աշխատակիցները «մեկ-երկու կեղծարարություն» են արել:
«Այդ վճարահաշվարկային կազմակերպությունները շատ նորմալ կազմակերպություններ են եւ այսօր շատ լուրջ աշխատանք են իրականացնում», - վստահեցրեց նախարարը:
Ավելի վաղ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Արտեմ Ասատրյանը ասել էր, որ վճարահաշվարկային երկու կազմակերպության` «Ադալեւ Ռիա» եւ «Մեգա Պանտերա» ընկերությունների ներկայացրած ցուցակներում են հայտնաբերվել մահացած կենսաթոշակառուների անուններ:
Կառավարության նախորդ նիստում վարչապետը հայտարարել էր, որ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ կապված գործերը պետք է հանձնել դատախազություն: Այս կապակցությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը այսօր ասաց, որ այժմ ճշտում են տեղեկատվությունը, որից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, կդիմեն դատախազություն: