Մատչելիության հղումներ

Ամփոփվեց «Հեքիաթների աշխարհում» նկարչական մրցույթը


ԱՄՆ-ից 9-ամյա Ալբերտ Բալյանի «Մի կաթիլ մեղր» հաղթող նկարը
ԱՄՆ-ից 9-ամյա Ալբերտ Բալյանի «Մի կաթիլ մեղր» հաղթող նկարը

Ամփոփվեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարների համահայկական մրցույթ-փառատոնը, որի նպատակն էր նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեության զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը, խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը:

Մրցույթ-փառատոնին մասնակցել են նկարչության հանդեպ սեր եւ կարողություն դրսեւորած 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտներ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Արգենտինայից Բրազիլիայից, Եգիպտոսից, Իրանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից. ներկայացված նկարներում հիմնականում հայկական հեքիաթների սյուժեներ եւ կերպարներ են:

Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնած այս մրցույթի երկու փուլերը հաղթահարել եւ հաղթող են ճանաչվել 10 նկարների հեղինակներ` այդ թվում նաեւ հայազգի երեխաներ ԱՄՆ-ից, Քուվեյթից, Ռուսաստանից, ովքեր հնարավորություն են ստացել այցելել Հայաստան:

XS
SM
MD
LG