Անհետ կորածների, զոհվածների հարազատներին ու ծնողները այս պահին խորհրդարանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ քննարկում են իրենց տանջող հարցերը:
Արցախցիները առաջարկում են, որ պատգամավորներն իրենց աջակցեն, արտաշիրիմում անեն ու իրենց հարազատների մարմինները Արցախից Հայաստան տեղափոխեն, այստեղ հուղարակավորեն:
Նրանք պատմում են, որ Ադրբեջանի 2023 թվականի հարձակման ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, շատերը չեն կարողացել իրենց հարազատներին հուղարկավորել քրիստոնյային վայել, ուղղակի հողի մեջ են պահել, ու հետո սկսվել է գաղթը, չեն հասցրել հուղարկավորել:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան։ Հարձակմանը նախորդել էր Արցախի շուրջ տասնամսյա շրջափակումը։