Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման հետևանքով 28 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի՝ հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի տարբեր շրջանների վրա հասցրած հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով 28 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհիվսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տվյալներով՝ ևս 100 մարդ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարձակվել են երկրի 13 շրջանների վրա՝ կիրառելով շուրջ 70 հրթիռ և «Շահեդ» տեսակի անօդաչուներ։

Ամենաշատ զոհերը Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում են, որտեղ ռուսական հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքի։ Զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, որոնցից երեքը մեկ տարեկան էին։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։

Զելենսկին հարձակումը կապել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա հետ՝ այն անվանելով Պուտինի՝ ինքն իրեն մատուցած «նվերը»։ Նա նաև քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը՝ պնդելով, որ նավթի վաճառքից ստացվող եկամուտները Մոսկվային թույլ են տալիս շարունակել պատերազմը։


​
XS
SM
MD
LG