Մատչելիության հղումներ

ԱԺ-ն խորհրդարանի նախագահի երեք տեղակալների է ընտրում

Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուներն են Հայկ Կոնջորյանը և ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է:

Հայկ Կոնջորյանն իր ելույթում հայտարարեց. «Եթե ընտրվեմ, պատրաստակամություն եմ հայտնում աշխատել կառուցողական տրամաբանությամբ, ինչո՞ւ կռվել, եթե կարելի է չկռվել փիլիսոփայությամբ: Ես կարծում եմ, որ չկռվելու տված օգուտներն ավելի շատ են, քան՝ կռվելու: Դրական եմ գնահատում գործընկերների ելույթները երկու խմբակցություններից, երկու խմբակցությունների ղեկավարների ելույթների ոճը, տրամաբանությունը, 8-րդ գումարման խորհրդարանում դա չկար»:


ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

XS
SM
MD
LG