Անցած գիշեր Ռուսաստանի Կուրսկի մարզը ենթարկվել է ուկրաինական հարվածային անօդաչուների զանգվածային հարձակման։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկություններով միայն Կուրսկի մարզում ՀՕՊ ուժերին հաջողվել է 109 ուկրաինական ԱԹՍ խոցել։ Դրոնների մի մասը, սակայն, չեզոքացնել չի հաջողվել։
Կուրսկի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի տեղեկություններով՝ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել մարզկենտրոնի երեք բազմահարկ շենքերում, մեկ տարեց կին զոհվել է։